Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպանի վրա

Դեկտեմբերի 19-ին զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի վրա, հաղորդում է «Հյուրիյեթ» լրատվականը։

Դեպքը տեղի է ունեցել ժամանակակից արվեստի կենտրոնում կայացած բաց ցուցահանդեսի ժամանակ։ Անհայտ անձը դեսպանի ելույթի ժամանակ օդ է կրակել, ապա մեջքից հրազենային վնասվածք հասցրել դեսպանին։ «Հյուրիյեթ» պարբերականի թղթակցի խոսքով՝ կրակոցներից անմիջապես հետո սրահը դադարկվել է, և դեսպանի ուղղությամբ արձակվել է ևս մեկ կրակոց։

Աղբյուրը նշում է, որ անձը ներս է մտել՝ ներկայանալով որպես ոստիկան։ Նա կանգնել է դեսպանի անմիջապես հետևում։ Կրակոցներ արձակելուց հետո նա Հալեպի վերաբերյալ ինչ-որ բաներ է ասել, ապա կրկին կրակել դեսպանի վրա։ Ոստիկանությունն անմիջապես արձագանքել է։ Ականատեսների վկայությամբ՝ լսվել է 15-20 կրակոց։ Հարձակում կատարած անձը սպանվել է ոստիկանության կողմից արձակված կրակոցներից։

Տեղի ունեցածի վերաբերյալ Ռուսաստանի դեսպանատունը դեռ հայտարարություն չի արել։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է հարձակման մասին և նախատեսում է հանդիպել հատուկ ծառայությունների ղեկավարին և արտաքին գործերի նախարարին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.