ՌԴ դեսպանը հիվանդանոցում մահացել է

Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ-ը»՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

Նշենք, որ քիչ առաջ Անկարայում զինված հարձակում էր կատարվել Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա։ Անհայտ անձը մի քանի անգամ կրակել էր դեսպանին։ Ոստիակնությունն անմիջապես արձագանքել է։ Մահափորձն իրականացնողի և ոստիկանության միջև սկսված փոխհրաձգության արդյունքում զինված անձը սպանվել է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.