Կրակոցներ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը։  

Աղբյուրի հավաստմամբ՝ Շահին Ս. անունով մի մարդ մոտեցել է Անկարայի Նևզաթ Թանդողան փողոցում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատանը, ապա, հանելով հրացանը, 8-9 անգամ օդ է կրակել։ Դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններն անմիջապես արձագանքել են և ձերբակալել Շահին Ս.-ին։ Նա տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Ականատեսները նշում են, որ ոստիկանական մեքենան նստելու ժամանակ հանցագործը բացականչել է. «Աստծով եմ երդվում։ Մեզ հետ խաղ մի արեք»։

Այն, որ դեպքը տեղի է ունեցել Ռուս դեսպան Անդրեյ Կարլովի սպանության վայրի՝ Ժամանակակից արվեստների կենտրոնի մերձակայքում, խուճապի պատճառ է դարձել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.