Ավարտվել է միջդիրքային գոտուց ադրբեջանցի դիվերսանտների դիերի տարհանման գործընթացը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 27-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.