Սերբիայի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի վարչապետը

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի մասին: Նա հայտնել է, որ երկրի նոր կառավարությունը կձևավորվի երկու ամսվա ընթացքում:

Սերբիայի նորընտիր նախագահը խոստացել է շարունակել եվրոպամետ քաղաքականությունը՝ լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի և Չինաստանի հետ:

«Ես հպարտանում եմ իմ ժողովրդի վստահությամբ. 3 միլիոն 700 հազար ընտրողներից 2 միլիոն 35 հազարը իրենց ձայնն ինձ են տվել: Ես ստացել եմ 12 % ավելի շատ ձայն, քան մյուս բոլոր թեկնածուները միասին վերցրած», - RTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վուչիչը:

Նա հատկանշական է համարել այն փաստը, որ ինքը հաղթանակ է տարել «թափանցիկ և արդար ընտրություններում»:

Ավելի վաղ հանրապետական ընտրական կոմիտեից հայտնում էին , որ ձայների 10%-ի հաշվարկից հետո Վուչիչը հաղթանակ է տանում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.