Ժնևում սիրիական հակամարտության հարցով նոր հանդիպում է նախատեսվում

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով եռակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել ապրիլի 24-ին Ժնևում: ՌԴ դիվանագիտական աղբյուրները ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ հանդիպմանը Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:
«Հանդիպումը նախապես նշանակված է ապրիլի 24-ին»,- նշում է ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտնել էր, որ Սիրիայի հարցով հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա սկզբին Ժնևում:
«Ժնևում եռակողմ հանդիպում է նախատեսվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև. սպասում ենք մեր ամերիկացի գործընկերների հաստատմանը»,- նշել է դիվանագետը:





