Ալբանիայում չեն կարողացել նախագահ ընտրել թեկնածուների բացակայության պատճառով

Ալբանիայի Ազգային ժողովը չի կարողացել երկրի նախագահ ընտրել, քանի որ վարչապետ Էդի Ռայմոնի գլխավորած իշխող կուսակցությունը որոշել էր քվեարկության առաջին փուլին որևէ թեկնածու չառաջադրել։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը։

«Մենք թեկնածուներ չենք առաջադրել՝ նպատակ ունենալով ցույց տալ նոր նախագահ ընտրելու գործում ընդդիմության հետ երկխոսություն սկսելու մեր պատրաստակամությունը։ Ցանկանում ենք փոխհամաձայնության գալ երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ», -  հայտարարել է ազգային ժողովի ներկայացուցիչ Իլիր Մետան։

Աղբյուրը նշում է, որ Ալբանիայում նախագահ դառնալու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 140 պատգամավորներից ամենաքիչը 84-ի ձայնը։ Եթե քվեարկության հինգ փուլերից հետո երկրի ղեկավար այդպես էլ չի ընտրվում, ապա ազգային ժողովը լուծարվում է։

Ալբանիայի ընդդիմությունն այս տարվա փետրվարից բոյկոտում է ազգային ժողովի աշխատանքները՝ պահանջելով ստեղծել անցումային կառավարություն ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու համար։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.