Լուգանսկում տեղի ունեցած մեքենայի պայթյունից ԵԱՀԿ դիտորդ է զոհվել

Լուգանսկի ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Սլավյանոսերբական շրջանի Պրիշիբ գյուղի մոտակայքում տեղի ունեցած մեքենայի պայթյունից զոհվել է ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելության աշխատակից: Այս մասին Луганскинфоцентр գործակալությանը հայտնել են ԼԺՀ-ի ոստիկանության մամլո ծառայությունում:

ԼԺՀ-ի Ազգային անվտանգության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝  պայթյունի արդյունքում երեք մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Նախարարության նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացվել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից:

Դիտորդի մահվան մասին լուրը հաստատել է նաև Ավստրայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:

«Ողբերգական լուրեր Ուկրաինայից. Հատուկ դիտորդական առաքելության ավտոմեքենան պայթել է ականի վրա, որի արդյունքում աշխատակիցներից մեկը զոհվել է, մյուսը վիրավոր է: Դեպքի առիթով ես զրուցել եմ առաքելության նախագահ Էրթուղրուլ Ապականի հետ: Մենք անհրաժեշտ ենք համարում հանգամանորեն հետաքննել կատարվածը. մեղավորները պետք է պատժվեն»,- իր թվիթերյան էջում գրել է Կուրցը:

ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ զոհված աշխատակիցը բուժաշխատող էր:

ԼԺՀ-ի ոստիկանությունը նշել է, որ ԵԱՀԿ առաքելության անձնակազմը շեղվել էր իր երթուղուց, որն էլ հավանաբար դարձել է պայթյունի պատճառ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.