Սերբիան չի ցանկանում անդակամցել ՆԱՏՕ-ին

Սերբիան չի պատրաստվում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Այս մասին «Փինք» հետուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է երկրի գործող վարչապետ և նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի ընթացքում ես ասացի, որ մենք չենք ձգտում անդամակցել դաշինքին։ Մենք ցանկանում ենք պահպանել ռազմական չեզոքությունը և մնալ ռազմական դաշինքների շրջանակներից դուրս»,- պարզաբանել է Վուչիչը։

Երկրի ղեկավարը նշել է՝ հենց այդ պատճառով է, որ երկիրը մեծ ներդրումներ է կատարում անվտանգության պահպանման մեջ. ոստիկանությունը և զինվորականներն արդեն նոր համազգեստներ են ստացել, բացի այդ զիված ուժերը սպասում են Ռուսաստանից ուղղաթիռների և ինքնաթիռների մատակարարմանը։

Սերբիայի ներկայիս արտգործնախարար Իվիցա Դաչիչը դեռ 2016 թ. դեկտեմբերին էր հայտարարել, որ կառավարությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու  ցանկություն չունի։ «Մենք հակառուսական պատժամիցոցներ չենք կիրառի և չենք անդամակցի ՆԱՏՕ-ին»,- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին խոստացել էր Դաչիչը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.