ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ռուսաստանի հետ երկխոսություն հաստատելու կարևորության մասին

ՆԱՏՕ-ն կարևորում է Մոսկվայի հետ երկխոսությունը. «112 Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցարույցի ընթացքում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Մոսկվայի հանդեպ ՆԱՏՕ-ի մոտեցումն այն է, ինչ մենք «երկկողմ մոտեցում» ենք անվանում: Նախ և առաջ դա ամուր հավաքական պաշտպանությունն է, որն արժանի է վստահության, բայց և միաժամանակ քաղաքական երկխոսությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն է, որը ոչ մի տեղ չի կորչելու: Ուստի շատ կարևոր է խոսել Ռուսասատանի հետ, հատկապես աճող լարվածության պայմաններում»,- ասել է Ստոլթենբերգը:

Խոսելով 2017 թ. սեպտեմբերին կայանալիք ռուս-բելառուսական զորավարժությունների մասին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն կհետևի նրանց՝ ճանաչելով բոլոր պետությունների՝ զորավարժություններ անելու իրավունքը: Ընդ որում նա ընդգծել է, որ ներկա պահին դաշինքը ռազմական սպառնալիք չի տեսնում իր անդամ երկրների համար:

Լենտա-ի փոխանցմամբ՝ հուլիսի 10-ին Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հավանական անդամակցությունն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ այն «կարող է հանգեցնել» Ռուսաստանի սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը: Ընդ որում Պեսկովը նշել է, որ հարևան երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղակիորեն կապ չունի Ռուսասատանի հետ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Կիևը ՆԱՏՕ-ին անդամակացելու դիմում կներկայացնի: Ամսվա սկզբին Պորոշենկոն  հայտնել էր, որ ինքը ՝ որպես պետական քաղաքականության առանցքային գործոններից մեկը, հաստատել է դաշինքին անդամակցելու հայտը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.