Զինյալները հարձակվել են Ֆիլիպինների նախագահի պահակախմբի վրա

Ֆիլիպինների հարավում մաոիստ գրոհայինները (Մաո Ցզեդունի կոմունիստական հայացքների հետևորդները) հարձակում են գործել նախագահական պահակախմբի վրա, ինչի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել հինգ թիկնապահ. այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը պատահել է այսօր՝ հուլիսի 19-ի առավոտյան, Մինդանաո կղզու կենտրոնական Կոտաբատո կենտրոնական շրջանում: Հայտնի է դաձել, որ անցակետերից մեկում զինվորական համազգեստով ծպտված 50 գրոհայիններ կրակ են բացել թիկնապահների երկու ավտոմեքենաների վրա:

«Երբ մեր երկրորդ մեքենան նկատեց, որ նրանք իսկական զինվորներ չեն, մեր զինվորականները կրակ բացեցին նրանց ուղղությամբ»,- հայտնել է նախագահի պահակախմբի ներկայացուցիչ գնդապետ Մայք Ակինոն: Տուժածներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց: Նա հավելել է, որ կառավարական ուժերը հետապնդում են զինյալներին:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման պահին երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն այդ շրջանում չի եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆիլիպինների նախագահը դիմել է խոհրդարանին՝ խնդելով երկարացնել երկրի հարավում հաստատված ռազմական դրությունը մինչև տարվա վերջ:

Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, մայիսին՝ բանակի և Իսլամական պետության կողմնակիցների բախումներից հետո, Դուտերտեն ռազմական դրություն է հաստատել հարավային Մինդանաո շրջանում: Գրոհայինների ռազմական գործողությունների հիմնական կենտրոնը մնում է Մարավի քաղաքը, որի գրավմանը մասնակցել է մոտ 500 զինյալ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.