Իրաքը դեմ է երկրում արտասահմանյան, այդ թվում նաև ամերիկյան ռազմաբազաների ստեղծմանը

Իրաքի ժողովուրդը դեմ է երկրում արտասահմանյան, այդ թվում նաև ամերիկյան ռազմաբազաների առկայությանը։ Այս մասին հայտարարել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ-Մալիկին։

«Մենք չենք ցանկանում, որ Ալ Վալիդում ռազմաբազա լինի․ Իրաքի հասարակությունը դեմ է երկրի տարածքում օտարերկրյա ռազմաբազաների առկայությանը։ Մենք ճապոնացիների նման չենք, որոնք ողջունում են իրենց երկրում ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը», - Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ալ-Մալիկին։

«Ես ամերիկացիներին ասացի, որ իրենց հետաքրքրության շրջանակում չէ Իրաք վերադառնալը և այստեղ նոր ռազմաբազա հիմնելը», - ավելացրել է Իրաքի փոխնախագահը։

ԱՄՆ-ի ռազմական արշավն Իրաքում սկսվել է 2003 թ․ մարտից և շարունակվել է մինչև 2011 թ․-ի դեկտեմբեր։ 2009 թ․ նախագահի պաշտոնը զբաղեցրած Բարաք Օբաման կատարել էր իր խոստումը և դուրս էր բերել ամերիկյան զորքերն Իրաքից։ Արդեն 2014 թ․ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքում և Սիրայում սկսեց գործողությունների իրականացնել Իսլամական պետության դեմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.