Անհայտ անձը հարձակում է գործել Համբուրգի խանութներից մեկի հաճախորդների վրա

Զինված տղամարդը հարձակում է գործել Համբուրգի սուպերմարկետներից մեկի հաճախորդների վրա՝ սպանելով մեկ և վիրավորելով մի քանի մարդու. քաղաքային ոստիկանության փոխանցմամբ՝ հանցագործը ձերբակալված է:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հյուսիս-արևելքում՝ Բարմբեք թաղամասում:

Bild թերթի տվյալներով՝ քաղաքում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի մասին: Սուպերմարկետի տնօրենը հայտնել է, որ տղամարդը «սկսել է հանկարծակի հարձակվել բոլորի վրա»: Ներկա պահին դեպքի վայրին հարակից բոլոր փողոցները շրջափակված են ոստիկանության կողմից:

Իրավապահների տեղեկություններով՝ ձերբակալվածը գործել է առանց համախոհների: Այսպիսով, չի հաստատվել այն տեղեկությունը, թե քաղաքում կարող է ևս մեկ կասկածյալ թաքնվել:

Այդուհանդերձ, ոստիկանությունը մինչև այժմ չի կարողացել պարզել նրա արարքի իրական դրդապատճառները: Նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը կողոպտիչ է եղել, սակայն դա դեռևս չի հաստատվել: Տեղեկություններ չկան նաև այն մասին, որ պատահածը կապված է ահաբեկչության հետ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.