Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում անհայտ անձը կրակ է բացել սգո սրահում հավաքվածների ուղղությամբ. կա 4 զոհ, 9 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 10.40-ին, Արագածոտնի մարզի Շամիրիամ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. «Սայգա» տեսակի որսորդական հրացանով զինված անձը մտել է գյուղի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող սգո սրահ և կրակ բացել այնտեղ հավաքվածների ուղղությամբ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել՝ ինը մարդ:

Դեպքի վայր են ժամանել Արագածոտնի մարզի ոստիկանության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանը, ինչպես նաև մազային քննչական վարչության քննիչներ՝ Հայաստանի քննչական պետի գլխավորությամբ:

Հանցագործության վտանգավորության բարձր աստիճանի պատճառով՝ դեպքի վայր են ժամանել նաև Արագածոտնի մարզի դատախազները, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը:

Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանի փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով զոհվել են 1984 թվականին ծնված Զորիկ Օզմանյանը, նրա 81-ամյա հորեղբայրը՝ Ամրո Օզմանյանը, և 1969 թվականին ծնված Աղասի Քալոյանը:

Ականատեսները հայտնել են, որ հրացանի պարունակությունը դատարկելուց հետո անհայտ անձը «Նիվա» մակնիշի մեքենայով փախուստի է դիմել, սակայն ճանապարհին վթարի է ենթարվել և մեքենան թողնելով դեպքի վայրում՝ ոտքով փախել:

Մեքենայի մոտակայքում հայտնաբերվել է «97 SZ 777» պետհամարանիշ, իսկ մեքենայում 50-ամյա Թ.Ք.-ի վարորդական իրավունքը և զենքի թույլտվության վկայական:

Նախնական վարկածի համաձայն՝ հանցագործությունն իրականացվել է կեցաղային վեճի պատճառով: Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ. հետաքննությունը շարունակվում է:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.