Ճապոնիան հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել հյուսիսկորեական հրթիռները կանգնեցելու նպատակով
Ճապոնիայի արևմուտքում հակահրթիռային պաշտպանության համակարգեր են տեղակայվել. այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ այդ քայլը հաջորդել է Հյուսիսային Կորեայի կողմից խաղաղօվկիանոսյան Գուամ կղզուն հարված հասցնելու սպառնալիքին. այնտեղ են գտնվում ամերիկյան «Անդերսեն» և «Ափրա Հարբոր» ռազմաբազաները:
Փհենյանի հայտարարության համաձայն՝ այդ դեպքում բալիստիկ հրթիռները կանցնեն ճապոնական Սիմանե, Հիրոսիմա և Կոտի նահանգների վրայով, որից հետո կընկնեն Գուամին հարող ջրային տարածքում:
«Այսօր՝ օգոստոսի 12-ին, այդ նահանգներ, ինչպես նաև մոտակա Էհիմե նահանգ են ժամանել Ճապոնիայի օդային ինքնապաշտպանական ջոկատները, որոնք պատասխանատու են Patriot ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ՝ Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանական ուժերը Ճապոնական ծով են ուղարկել բալիստիկ հրթիռներին հետևելու համար նախատեսված «Իջիս» նորացված ռադարային համակարգով հագեցված մի նավ:
Ինչպես նշում է Լենտա-ն, վերջերս ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան փոխանակվել են սպառնալքներով, որոնցից մեկն էլ Փհենյանի կողմից Գուամին հարված հասցնելու մասին էր: Դրա միջոցով նա փորձում է ապացուցել ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին հարված հասցնելու հնարավորությունը: Ճապոնիան իր հերթին հարտարարել է, որ պատրաստ է կանգնեցնել դեպի Գուամ ուղղված հյուսիսկորեական հրթիռները:
Կորեական թերակղզու իրավիճակը խիստ լարված է մնում՝ Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով: Վերջին հրթիռային փորձարկումներից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Հս. Կորեայի նկատմամբ: