Մալիում ՄԱԿ-ի գրասենյակի վրա կատարված հարձակման արդյունքում յոթ մարդ է զոհվել
Զինված հարձակում է տեղի ունեցել Մալիի կայունացմանն ուղղված ՄԱԿ-ի համակողմանի առաքելության (ՄԻՆՈւՍՄԱ)՝ Տիմբուկտու քաղաքում գտնվող գրասենյակի վրա։ Հարձակման արդյունքում ավելի քան յոթ մարդ է զոհվել. այս մասին ասվում է ՄԻՆՈւՍՄԱ-ի տարածած հայատարարության մեջ:
«Տիմբուկտուում ՄԻՆՈւՍՄԱ-ի գրասենյակը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Նախնական տվյալների համաձայն՝ սպանվել են առաքելության պահակախմբի հինգ անդամներ, որոնք ունեն Մալիի քաղաքացիություն, մեկ իրավապահ և ՄԻՆՈւՍՄԱ-ի մեկ աշխատակից»,- ասվում է հայտարարության մեջ:
ՏԱՍՍ-ը հայտնում է նաև, որ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել պահակախմբի մեկ անդամ և առաքելության վեց խաղաղապահներ: Հատուկ գործողության արդյունքում սպանվել են հարձակում գործած վեց զինյալները: