Ստամբուլում անհայտ անձը կրակ է բացել շենքերից մեկի տանիքից

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ստամբուլում։ Այսօր՝ օգոստոսի 15-ին, զինված անձը շենքերից մեկի կտուրից անկանոն կրակ է բացել։ Այս մասին հայտնում է թուրքական IHA լրատվական գործակալությունը։

Աղբյուրը նշում է, որ նշված անձը բարձրացել է «Էսենյուրթ» թաղամասի շենքերից մեկի կտուրը և սկսել է կրակել անկանոն ուղղություններով։ Վնասվել է մի քանի մեքենա, տուժած անձանց մասին տեղեկություններ չկան։

Իրավապահները փորձում են հանգստացնել զինված անձնավորությանը՝ համոզելով նրան իջնել կտուրից։

>

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.