Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ. այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեական Շտաբների ղեկավարների միացյալ հանձնաժողովին:
Գործակալության փոխանցմամբ՝ անհայտ տեսակի հրթիռն արձակվել է Ճապոնիայի ուղղությամբ. այս տեղեկությունը հաստատվել է նաև Հարավային կորեայի պաշտպանության նախարարության կողմից:
«Ռոյթերս» գործակալությունն, իր հեթին, հղում կատարելով NHK ճապոնական հեռուստաալիքին, պնդում է, որ պաշտոնական Տոկիոն Ճապոնիայի հյուսիսային շրջանների բնակիչներին զգուշացրել է մոտեցող վտանգի մասին և քաղաքացիներին հորդորել է նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել՝ հրթիռային արձակման հետ կապված:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Հս. Կորեայի ափամերձ տարածքից Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռահարության մի քանի հրթիռ էր արձակվել: Արկերից մեկը պայթել է մեկնարկից անմիջապես հետո, իսկ մյուս երկուսը մոտ 250 կմ ճանապարհ էին անցել: Ավելի ուշ ԱՄՆ-ի զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը մանրամասնել էր, որ այդ արձակումները վտանգ են ներկայացրել նաև ԱՄՆ-ի կամ Գուամի տարածքի համար:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում կատարելով Հվ. Կորեայի Ազգային հետախուզական ծառայությանը, տեղեկացրել էր Փհենյանի կողմից հերթական հրթիռային փորձարկմանը պատրաստվելու մասին: Ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ստորգետնյա միջուկային պայթյուն իրականացնել: