ԱՄՆ-ը հաստատել է քաղցկեղի դեմ աշխարհում առաջին օրգանական դեղմիջոցը

ԱՄՆ-ում Սննդի և դեղամիջոցների վարչությունը (ՍԴՎ) հաստատել է քաղցկեղի բուժման համար առաջին գենետիկ թերապիան: Դեղամիջոցն առաջարկում է հիվանդության դեմ պայքարի բոլորովին նոր ձև, որը կարող է հանգեցնել նաև այլ լուրջ հիվանդությունների բուժման մեթոդներ գտնելուն. այս մասին տեղեկացնում է RT-ն:

Լեյկեմիայի դեմ նոր դեղամիջոցն ստեղծվել է շվեյցարական Novartis ընկերության կողմից, դրա արժեքը 475 հազար դոլար է:

Kymriah կոչվող դեղամիջոցն իրենից ներկայացնում է «T-բջիջների գենետիկորեն ձևափոխված իմունոթերապիա», որի յուրաքանչյուր չափաբաժինն ստեղծվում է հենց հիվանդի T-բջիջներից՝ սպիտակ արյան բջիջների մի տեսակ, որը հայտնի է լիմֆոցիտ անվամբ:

Հիվանդի T-բջիջներն ուղարկվում են գենետիկական ձևափոխման, որտեղ դրանց միացվում է հատուկ պրոտեին պարունակող նոր գեն, որը կոչվում է քիմիական հակագենի ընդունիչ (ՔՀԸ): Ապա «ապրող դեղեր» անվամբ հայտնի այս բիջիջները ներարկվում են հիվանդին, որտեղ դրանք թիրախավորում և ոչնչացնում են լեյկեմիայի բջիջները:

«Մենք թևակոխում ենք բժշկական նորարարությունների նոր դարաշրջան՝ կարողանալով վերածրագրավորել հիվանդի սեփական բջիջները՝ մահացու քաղցկեղի դեմ պայքարելու համար»,- ասել է ՍԴՎ-ի ներկայացուցիչ Սկոթ Գոթլիբը:

Այս բուժումը հաստատվել է 25 տարեկանից բարձր այն հիվանդների համար, որոնք տառապում են սուր լիմֆոբլաստիկ լեյկեմիայով՝ ոսկրածուծի և արյան քաղցկեղով: Քաղցկեղի ազգային իստիտուտի տվյալներով՝սա այս հիվանդության ամենատարածված տեսակն է երեխաների շրջանում. դրանով տառապում են 20 տարեկանից ցածր 3100 հիվանդներ: Kymriah-ի միջոցով հնարավոր կլինի բուժել մահացու հիվանդների 90%-ին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.