Նյու Յորքում սկսվել է Լավրովի և Թիլերսոնի հանդիպումը

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության գրասենյակում սկսվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը։ Այն կրում է ոչ ֆորմալ բնույթ և անցկացվում է առանց ԶԼՄ-ների ներկայության։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ի պետքարտուղարությունը։

Սեպտեմբերի 16-ին Լավրովը և Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրանայի հարցը՝ անդրադառնալով նաև Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման թեմային։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Սերգեյ Լավրովը Նյու Յորք է ժամանել մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական երկխոսությանը, որն սկսվելու է սեպտեմբերի 19-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.