Ճապոնացիների ավելի քան 1/3-ը առաջիկա ընտրություններին աջակցում է իշխող կուսակցությանը

Ճապոնիաի բնակչության ավելի քան 34%-ը պատրաստ է խորհրդարանի ստորին պալատի՝ հոկտեմբերի կայանալիք արտահերթ ընտրություններին իր ձայնը տալ վարչապետ Սինձո Աբեի գլխավորած, իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը։ Այս մասին են վկայում Yomiuri թերթի կողմից անցկացված սոցհարցման արդյուքները։

Ժողովրդակայնությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում սեպտեմբերի 27-ին ստեղծված Հույսի կուսակցությունը, որի ղեկավարը Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն է։ Ընդ որում՝ ակնկալվում է, որ նորաստեղծ կուսակցության կողմից կառաջադրվեն նաև Դեմոկրատական կուսակցության նախկին անդամներ։

Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ճապոնացիների 21%-ը դրական է վերաբերվում ներկայիս իրավիճակին, երբ Տոկիոյի քաղաքապետը միաժամանակ քաղաքական կուսակցության ղեկավար է։ Հարցվածների 65%-ը կարծում է, որ Կոիկեն պետք է թողնի քաղաքականությունը և կենտրոնանա քաղաքապետի աշխատանքի վրա․ հարցվածների 12%-ը պնդում է, որ Տոկիոյի քաղաքապետը պետք է թողնի զբաղեցրած պաշտոնը և զբաղվի քաղաքականությամբ։

Վարկանիշով երրորդ տեղն զբաղեցնում է «Նոր Կոմեյտո» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 6%-ը։

2014 թվականին՝ Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի նախորդ ընտրություններից առաջ Yomiuri թերթի անցկացրած սոցհարցումների համաձայն՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օգտին պատրաստ էին քվեարկել հարցվածների 41%-ը, դեմոկրատների օգտին 14%-ը, իսկ «Նոր Կոմեյտո» կուսակցության օգտին՝ 6%-ը։   

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.