ՌԴ ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարությանը

Սիրիայում ռազմական հատուկ գործողության ընթացքում ՌԴ ռազմաօդային ուժերին հաջողվել է ոչնչացնել «Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստաի Դաշնության պաշտանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Համաձայն որոշ անկախ աղբուրների՝ ահաբեկչական խմբավորման հրամանատար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին կորցրել է ձեռքը և այժմ գտնվում է շատ ծանր վիճակում։
Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական ռազմական ավիացիան ոչնչացրել է նաև «Ջեբաթ ալ-Նուսրա» խմբավորման 12 դաշտային հրամանատարների, որոնց թվում են նաև ալ-Ջուլանիի օգնական, խմբավորման անվտանգության ծառայության ղեկավար Ահման ալ-Գիզային։





