«Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարը կոմայի մեջ է ընկել

«Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին կոմայի մեջ է ընկել ռուսական ռազմական ավիացիայի հարվածներից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ խմբավորման հրամանատարի ծայրահեղ վիճակը շփոթություն է առաջացրել ողջ Իդլիբ նահանգի ահաբեկիչների շրջանում։
Սիրիայում ռուսական հրամանատարությունը տարբեր աղբյուրներից տեղեկություն էր ստացել «ալ-Նուսրա» խմբավորման հրամանատարների արտակարգ հավաքի մասին, ինչից հետո ՍՈւ-34 կործանիչը ճշգրիտ օդային հարված էր հասցրել։ Ոչնչացվել էր 49 ահաբեկիչ, որոնց թվում՝ 7 դաշտային հրամանատարներ։
Բացի այդ՝ ավիացիան ոչնչացրել է նաև Աբու էդ-Դուհուր բնակավայրում գտնվող զենքի պահեստ, որտեղ պահվում էր ավելի քան հազար տոննա զինամթերք։ Ավիահարվածից հետո պահեստում հրդեհ էր բռնկվել, որը տևել էր մի քանի ժամ։
Նշվում է նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում Իդլիբ և Դեր Զոր նահանգներում ահաբեկչական խմբավորումները կրել են լրջագույն կորուստներ։