ՌԴ ռազմաօդային ուժերը Սիրիայում շարունակում են հաջող ավիահարվածներ իրականացնել

Սիրիայում ոչնչացվել են Իսլամական պետության հեղինակավոր հրամանատարներ, որոնք ծագումով Հյուսիսային Կովկասից էին և երկար ժամանակ թաքնում էին Իրաքի տարածքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին լրացուցիչ հետախուզություն էր ընթանում պարզելու ՌԴ ռազմաօդայն ուժերի կողմից Էլ Սուքարիա բնակավայրին հասցված ավիահարվածի արդյունքները։ Նշվում է, որ այդ հարվածից հետո ոչնչացվել է ԻՊ կառավարման կենտրոնը, ինչպես նաև 30 ահաբեկիչներ, որոնց թվում եղել են նաև Հյուսիսային Կովկասից եկած վերոնշյալ հրամանատարները։

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ավիահարվածներ են հասցվել Աբու Քեմալ քաղաքին, որտեղ հետախույզները հայտնաբերել են ահաբեկիչների հրամանատարական կետեր ինչպես նաև զինյալների՝ Մեյադին քաղաք շարժվելու երթուղին։ Այստեղ արդեն ոչնչացվել են Իրաքից և Տաջիկստանից եկած մոտ 40 ահաբեկիչներ, ինչպես նաև 7 ամենագնացներ՝ հագեցած խոշոր զինատեսակներով։

Եվս մեկ ավիահարված հասցվել է Դեր Զորի հարավային շրջաններին՝ Եփրատ գետի ափերի մոտ։ Այստեղ ոչնչացվել են օտարազգի մոտ 60 վարձկաններ, որոնք եկել էին Թունիսից, Եգիպտոսից և ԱՊՀ երկրներից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.