Եվրամիությունը ռիսկի է դիմում վերածվել դատարկ շրջանակի․ Կատալոնիայի ղեկավար

Եվրամիությունը ռիսկի է դիմում վերածվել «դատարկ շրջանակի», եթե շարունակի աչք փակել Կատալոնիայի խնդրի վրա։ Այս մասին հատարարել է ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնը՝ նշելով, որ Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի հարցում բացահայտ կերպով խախտում են մարդու իրավունքների վերաբերալ եվրոպական կանոնադրությունը։

«Մեր տունը Եվրոպան է։ Սակայն նա իրեն շատ վատ է զգում և ռիսկի է դիմում վերածվել  դատարկ շրջանակի», - Պուչդեմոնի խոսքերը մեջբերում է Կատալոնիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով՝ Եվրոպայի այս պահվածքը թույլ է տալիս խախտել մարդու իրավունքները Կատալոնիայում։ «Սա հատկապես ակնառու է, երբ ԵՄ անդամ պետությունը բացահայտորեն ոտնահարում է այս կանոնադրությունը, իսկ Եվրամիությունը չի կարողանում ձայնը բարձրացնել», - շարունակել է Կատալոնիայի ղեկավարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուչդեմոնը կարող է մեկնել Մադրիդ մասնակցելու խարհրդարանի վերին պալատի (Սենատ) լսումներին՝ այնտեղ ներկայացնելով Բարսելոնայի դիրքորոշումը։ Իսպանիայի կառավարությունը նախկինում բազմիցս առաջարկել է Պուչդեմոնին հանդես գալ խոհրդարանի ստորին պալատում, սակայն Կատալոնիայի ղեկավարը մերժել է այդ առաջարկները։

Օրեր առաջ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ պատմության մեջ առաջին անգամ կիրառում է սահմանադրության 155-րդ հոդվածը։ Սա նշանակում է, որ Մադրիդը զբաղեցրած պաշտոնից ազատ է արձակում Կատալոնիայի ողջ կառավարությանը։ Բացի դրանից, Իսպանիայի իշխանությունները ցանկանում են առաջիկա կես տարվա ընթացքում նոր ընտրություններ անցկացնել Կատալոնիայում։ Իսպանիայի Սենատը պետք է հաստատի կառավարության որոշումը հոկտեմբերի 27-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։ 

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.