ՆԱՏՕ-ն կամրապնդի իր ներկայությունն Աֆղանստանում

2018 թ․ ՆԱՏՕ-ն կավելացնի իր «ոչ մարտական առաքելության» թիվն Աֆղանստանում՝ 13 հազարից դարձնելով 16 հազար մարդ։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման նախօրեին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ներկայությունն այժմ կազմում է 13 հազար մարդ, և մենք ցանկանում ենք այդ թիվը հասցնել 16 հազարի, որպեսզի ապահովենք աֆղանական ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը։  Նախատեսվում է, որ այդ ուժերի մոտ կեսը կտրամադրի ԱՄՆ-ը, իսկ մնացածը՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամները»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ամերիկացի դաշնակիցները պետք է 1 միլիարդ դոլար տրամադրեն ԱՖղանստանի բանակի ֆինանսավորմանը։ «Ամերիկացիներն իրենց վրա պարտավորություն են վերցրել ամեն տարի մեկ միլիարդ դոլար տրամադրել աֆղանական բանակի և անվտանգության ուժերի ֆինանսավորման համար։ Այս պատրավորությունը պետք է ամբողջապես իրականանա։ Ֆինանսավորման հարցով մենք առանձին հանդիպում ենք ունենալու», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը խոստացել էր, որ աֆղանական բանակի ֆինանսավորումը կազմելու է տարեկան ավելի քան 4 միլիարդ դոլար, որի մեծ մասը տրամադրելու է Միացյալ Նահանգները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.