Հայաստանը և Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև, նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ, կնքվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Ինչպես նշում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, այս համաձայնագիրը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ կնքվում է Եվասիական տնտեսական միության անդամ պետության հետ։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբադյանն, իր հերթին, նշել է, որ համաձայնագրի կնքումը նոր հորիզոններ է բացում Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում։

Հիշեցնենք, որ փաստաթուղթը նախաստորագրվել էր այս տարվա մարտին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.