Եվրամիությունը տարեկան ավելի քան 1 միլիոն եվրո կտրամադրի Ռուսաստանի դեմ տեղեկատվական պայքարի համար․ Guardian

Եվրոպական Միությունը պատրաստվում է իր բյուջեից տարեկան 1,1 միլիոն եվրո տրամադրել «ռազմավարական հաղորդակցության օպերատիվ աշխատանքաին խմբին», որի պարտականությունների մեջ է մտնում նաև Ռուսաստանի դեմ տեղեկատվական պայքար իրականացնելը։ Այս մասին գրում է Guardian թերթը։

Ինչպես նշում է աղբյուրը, նոյմեբերի 24-ին ԵՄ Արևեյան գործընկերության  գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրոպան «բախվել է իրական խնդիրների, ինչպիսիք են կիբերհարձակումները և հիբրիդային պատերազմը»։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, 2015 թ․ մարտին Եվրամիությունը հայտարարել էր մասնագետների խմբի ստեղծման մասին, որը պետք է «հակազդեր Եվրոպական Միության քաղաքականությունը խեղաթյուրող տեղեկատվությանը» ռուսալեզու լրատվական դաշտում։

Այս կառույցի թիրախային լսարանը առաջին հերթին պետք է լինեն Արևելյան գործընկերության անդամ պետությունները՝  Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանը։

2016 թ․ նոյեմբերին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մի բանաձև, որը կոչվում էր «ԵՄ ռազմավարական հաղորդակցությունը որպես հակազդեցություն երրորդ կողմի քարոզչության»։ Այստեղ ռուսական ԶԼՄ-ները ներկայացվում են որպես սպառնալիք։

Բանաձևում առանձնակի հիշատակվում են RT հեռուստաալիքը, Sputnik գործակալությունը և «Русский мир» հիմնադրամը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.