ԵՄ անդամ երկրներն առաջին անգամ առանց որևէ տարաձայնության երկարաձգել են հակառուսական պատժամիջոցների ժամկետը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրոպական Միության անդամ երկրների ղեկավարների՝ օրերս կայացած գագաթնաժողովի ժամանակ առաջին անգամ առանց տարաձայնությունների և վեճերի որոշվել է երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ Տուսկն այս մասին լրագրողներին հայտնել է գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

ԵՄ անդամ երկրների առաջնորդների՝ դեկտեմբերի 14-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ քաղաքական որոշում է ընդունվել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները երկարաձգելու մասին։ Այն ավարտվում էր հաջորդ տարվա հունվարի վերջին։

«Մի բան հստակ էր․ ԵՄ անդամ բոլոր 28 երկրների ղեկավարները միակարծիք էին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու հարցում։ Սա շատ հետաքրքիր էր, քանի որ առաջին դեպքն էր, երբ առանց որևէ տարաձայնության նման որոշում է ընդունվում», - ասել է Տուսկը։

Եվրամիության պատժամիջոցային քաղաքականությունը ներառում է երեք անկախ ուղղություն՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրերի տրամադրման սահմանափակումներ (գործում են մինչև սույն թվականի սեպտեմբեր), տնտեսական պատժամիջոցներ ռուսական պետական նավթային, պաշտպանական և ֆինանսական ոլորտների մի շարք ընկերությունների դեմ (երկարաձգվել է մինչև 2018 թ. հունվարի 31-ը), Ղրիմի նկատմամբ սահմանափակող միջոցառումներ (մինչև 2018 թ. հունիսի 23-ը):

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.