Չեխիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

Չեխիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Չեխիայի վարչապետ, հայտնի միլիարդատեր Անդրեյ Բաբիշը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

Օրերս Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահություն էր հայտնել կառավարությանը՝ կապված այն բանի հետ, որ Չեխիայի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել Անդրեյ Բաբիշի դեմ։ Վերջինս կասկածվում է իր ընկերություններից մեկի օգտին Եվրամիությունից խարդախությամբ մոտ 2,3 միլիոն դոլարի սուբսիդիա ստանալու մեջ։ Բաբիշը պնդում է, որ մեղադրանքների հետևում կանգնած են իր քաղաքական հակառակորդները։

«Կառավարությունը որոշել է հրաժարական տալ։ Համապատասխան փաստաթուղթը ես նախագահին կհանձնեմ Պրահայի ամրոցում (Չեխիայի նախագահի նստավայր, - խմբ․)՝ նախօրոք խնդրելով ժամանակ գտնել ինձ հետ հանդիպելու համար», - հայտարարել է Չեխիայի վարչապետը։

Ավելի վաղ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ Անդրեյ Բաբիշին՝ որպես ANO (Akce nespokojených občanů․ թարգմանաբար նշանակում է «դժգոհ քաղաքացիների շարժում», - խմբ․) կուսակցության ղեկավար, երկրորդ անգամ կառավարություն ձևավորելու հնարավորություն կընձեռի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.