Մեծ Բրիտանիան ցանկանում է Brexit-ից հետո նույնպես իրավունք ունենալ արգելափակել Եվրամիության օրինագծերը

Մեծ Բրիտանիան ձգտում է իրավունք ստանալ Brexit-ից հետո նույնպես արգելափակել Եվրոպական Միության օրենսդրական նախաձեռնությունները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Financial Times-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրիտանացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն այս կապակցությամբ անհանգստանում են, որ անցումային փուլի չափանիշներով յուրաքանչյուր գործարքի կնքում կարող է հետաձգվել։

Բրյուսելում ընդծում են, որ Լոնդոնը «անտեղի վատնել է իր և մյուսների ժամանակը»՝ փորձելով գտնել եվրոպական իրավունքի այլընտրանքային տարբերակ։

Financial Times-ը նշում է, որ այսօր՝ հունվարի 29-ին, Եվրամիությունը պաշտոնապես հավանության կարժանացնի Brexit-ի հարցով բանակցող Միշել Բարնյեի հրահանգավորումները, որտեղ ասվում է, որ Մեծ Բրիտանիան անցումային փուլում նույնպես պետք է առաջնորդվի ԵՄ-ի օրենքներով, քանի որ եղել է միության անդամ։

Եվրոպական Միության օրենքներին ենթարկվելու այս պայմանը վրդովեցրել է Միացյալ Թագավորությունում Brexit-ի կողմնակիցներին։ Բրիտանացի պատգամավորներից մեկի խոսքով՝ Եվրամիության այս պայմանն ընդունելու դեպքում Մեծ Բրիտանիան «դառնում է վասալային մի պետություն, որը պետք է ենթարկվի այնպիսի օրենքների, որոնց վրա այլևս չի կարող ազդեցություն ունենալ»։

Brexit-ի հարցով բանակցություններն սկսվել են 2017 թ․ հունիսի 19-ին՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումից մոտ մեկ տարի անց։ Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքում 51,9% ձայնով հաղթանակ էին տարել Brexit-ի կողմնակիցները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.