Չեխիան ձգտում է ամրապնդել իր դիրքերը ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում․ Չեխիայի վարչապետ

Չեխիան հավատարիմ է եվրոատլանտյան առաջնահերթություններին և ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Եվրոպական Միությունում և ՆԱՏՕ-ում։ Այս մասին նախագահ Միլոշ Զեմանի հետ փետրվարի 8-ի երեկոյան կայացած հանդիպումից հետո հայտարարել է Չեխիայի վարչապետ Ադրեյ Բաբիշը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ցրուցել ենք երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության մասին։ Չեխիան ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության անբաժան անդամն է, և մենք իրոք ցանկանում ենք այս կազմակերպություններում ունենալ ավելի մեծ դերակատարություն, քան նախկինում», - ասել է Բաբիշը։

Չեխիայի վարչապետը կասկածի տակ չի դրել այն փաստը, որ իրենք այսուհետ երկրի արտաքին քաղաքականությունը վարելու են Եվրոպական Միության անդամ և դաշնակից երկրների հետ՝ ինչպես նաև ելնելով ՆԱՏՕ-ի առջև իրենց պարտավորություններից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.