Վենեսուելան ժամանակավորապես զրկվել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքից

Վենեսուելան ժամանակավորապես զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ձայնի իրավունքից՝ պարտադիր վճարումները չկատարելու պատճառով։ Այս մասին գրում է EFE գործակալությոնը՝ հղում կատարելով կազմակերպության աղբյուրին։

Հատկանշական է, որ նախորդ տարի նույնպես Վենեսուելան ժամանակավորապես զկվել էր ՄԱԿ-ի ԳԱ-ում ձայնի իրավունքից կրկին վճարներն ուշացնելու պատճառով։ Ավելի ուշ, սակայն, հարավամերիկյան պետությունը վերականգնեց ձայնի իրավունքը, երբ վճարեց պարտքի մի մասը։

ՄԱԿ-ում գործող օրենքների համաձայն՝ այն պետությունները, որոնք կազմակերպության բյուջեին չեն հատկացնում սահմանված չափի միջոցներ, զրկվում են ձայնի իրավունքից։

Ներկա պահին համաշխարհային այս կազմակերպությունում նման խնդրի առջև են կանգնած Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Հասարակածային Գվինեան, Դոմինիկյան Հանրապետությունը, Լիբիան, Եմենը և Սուրինամը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.