Արմեն Սարգսյանը՝ ՀՀ 4-րդ նախագահ

Այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի են ունեցել ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունները, որն անցել է փակ, գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկությանը մասնկացել է Ազգային ժողովի 105 պատգամավորներից՝ 101-ը։

ՀՀ 4-րդ նախագահի միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն էր․ նրան առաջադրել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Արմեն Սարգսյանի՝  ՀՀ նախագահ դառնալուն կողմ էր քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 10, ևս մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Ավելի վաղ Ազգային ժողովի 4 խմբակցություններից 3-ը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և Ծառուկյան դաշինքը, հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանին։

Հատկանշական է, որ բացի ընդդիմադիր «Ելք» խմբակցության 7 պատգամավորներից, դեմ էին քվեարկել ևս երեք պատգամավոր։  

Նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի առաջիկա ապրիլի 9-ին և կպաշտոնավարի 7 տարի։

Արմեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետ, երեք անգամ նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան։

Հիշեցնենք, որ հաջորդ ամսվա 17-ին Ազգային ժողովում անցկացվելու են ՀՀ վարչապետի ընտրությունները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.