ԱՄՆ-ը պատրաստ է կրկին հարված հասցնել Սիրիային․ Նիկի Հեյլի

Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարված հասցնել Սիրիային, եթե ՄԱԿ-ն ի զորու չլինի դադարեցնել ռազմական գործողություններն Արևելյան Գուտայում։
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։
Ավելի վաղ կազմակերպությունում ամերիկյան պատվիրակությունը տարածել էր մի բանաձև, որով կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները Դամասկոսում և դրա մերձակայքում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նիկի Հեյլին հիշեցրել է, որ 2017 թ․ ապրիլին իրենք հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ավիաբազային, որտեղից, Արևմուտքի երկրների պնդմամբ, ինքնաթիռներ են թռչել Հան Շեյհունում քիմիական հարձակում իրականացնելու համար։
«Անվտագության Խորհուրդը ոչինչ չկարողացավ անել, և Միացյալ Նահանգները բարեհաջող հարված հասցրեց ան ավիաբազային, որտեղից Ասադն իրականացրել էր իր քիմիական հարձակումը։ Այսօր մենք կրկնում ենք այդ զգուշացումը», - ասել է Հեյլին։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է կրկին գործի անցնել, եթե դրա կարիքն զգացվի։





