Թրամփը զայրացել է՝ իմանալով, որ ԵՄ-ն արտաքսել է քիչ թվով ռուս դիվանագետների․ WP

Դոնալդ Թրամփը բարկացել է, երբ իմացել է, որ Գերմանիան և Ֆրանսիան արտաքսել են չորսական ռուս դիվանագետների այն դեպքում, երբ ԱՄՆ-ն արտաքսել է 60 դիվանագետի։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի խորհրդականները դեռ մարտի 24-ին նրան են ներկայացրել գործողությունների պլան, ըստ որի Վաշինգտոնը պետք է արտաքսի այնքան ռուս դիվանագետի, որքան Եվրոպայի դաշնակիցները։

Նշվում է, որ խորհրդականները նկատի են ունեցել դիվանագետների ընդհանուր թիվը, իսկ Թրամփը կարծել է, թե խոսքը ԵՄ անդամ առանձին պետությունների մասին է։ Հենց սա էլ բարկացրել է Թրամփին։

Թերթը, հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, գրում է, որ Թրամփն սկսել է անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել խորհրդականների հասցեին՝ բղավելով, որ իրեն չի հետաքրքրում արտաքսված դիվանագետների «ընդհանուր թիվը», քանի որ այդպես ստացվում է, որ Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշումն իրենցն է։

Հիշեցնենք, որ մարտի վերջին Արևմուտքի երկրներն արտաքսել էին մոտ 150 ռուս դիվանագետների, ինչին Ռուսաստանը հայելային պատասխան էր տվել։ Այս ամենը տեղի է ունեցել բրիտանական Սոլսբերի քաղաքում ՌԴ հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո։ Լոնդոնը և վերջինիս դաշնակիցները տեղի ունեցածի մեջ մեղադրում էին Մոսկվային՝ չներկայացնելով ոչ մի ապացույց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.