Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է․ Մարիա Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայաստանյան վերջին իրադարձությունները։
«Ժողովուրդ, որն ունակ է պատմության ամենադժվար պահերին չպառակտվել և հարգանք դրսևորել միմյանց նկատմամբ՝ չնայած արմատական տարաձայնություններին․ մեծ ժողովուրդ։ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Հայաստանում սկսված բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել վարչապետ Սերժ Սարգսյանը։