ՆԱՏՕ-ում քննարկվել է Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի գնման հարցը

ՆԱՏՕ-ն և Թուրքիան քննարկել են ամերիկացի պաշտոնյաների այն հայտարարությունները, որ ռուսական Ս-400 համակարգը ձեռք բերելու դեպքում Անկարայի նկատմամբ կարող են պատժամիջոցներ սահմանվել։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Ինչ վերաբերում է Ս-400-ին, ապա պետք է նշել, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում ինչ համակարգեր օգտագործել։ ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր է այդ համակարգեր՝ Դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգում ինտեգրվելու հարցը։ Իսկապես, շատ բարդ է լինելու, սակայն թուրքական կողմից մենք դեռ հարցում չենք ստացել», - ասել է Սթոլթենբերգը։

Նրա խոսքով՝ բազմիցս քննարկվել է վերոնշալ համակարգը ձեռք բերելու պարագայում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Սթոթենբերգն այս առիթով ողջունել է Թուրքիայի հետ ուղիղ շփումները։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ արդեն կնքվել է Ս-400-ի գնման համաձայնագիրը, և նույնիսկ կանխավճար է տրվել։ Սեպտեմբերի վերջին այս լուրը հաստատել էր նաև ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցութան հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը՝ ընդգծելով, որ այդ հարցն արդեն «չի քննարկվում»։

Նշենք, որ առաջին անգամ Թուրքիան Ս-400 համակարգով հետաքրքրվել է դեռ 2009 թվականին: Այն ժամանակ, սակայն, համագործակցությունը դադարեցվել է:

Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռների և ինքնաթիռների խոցման համար: Թիրախները կարողանում է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.