Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարարները առանձնահատուկ կանգ են առել Կասպիական 5-րդ համաժողովի նախապատրաստության և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման վրա։ Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող որոշ հարցերի», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ատաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր ունեցել Ռուսաստանի Դաշնութան արտգործնախարար Սեգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննակվել էր Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում տիրող իրավիճակը։