Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և   Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից այս անգամ զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։

Այս մասին հայտնում է РОССИЯ-24 հեռուստաալիքը։

Գրեմինգերը նախ շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ապա հավաստիացրել, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ցանկացած բարեփոխման, որը մտադիր է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ իրենք որոշ նկատառումներ են կատարել Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Ռուս պրակներները վարչապետի անունից հետաքրքրվել են, թե ով է մեղավոր, որ չեն կատարվում Մինսկի խմբի համաձայնությունները։ Գրեմինգերը պատասխանել է, որ պատճառը, թերևս կողմերի քաղաքական կամքի բացակայությունն է:

Հիշեցնենք, որ այս նույն պրանկերներն ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և երկար զրուցել վերջինիս հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.