ՌԴ նախագահը ծանոթացրել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին

Ֆուտբոլի աշխարհի առաջության բացման արարողությունից և առաջին խաղից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար, որի ընթացքում ծանոթացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ֆուտբոլային հանդիպումից հետո Ռուսաստանի  նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  և Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք պարզապես ծանոթացանք։ Դա նույնպես տեղեկատվություն է, որ դուք պետք է իմանաք: Որևէ այլ խոսակցություն, բովանդակային շփում տեղի չունեցավ»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Մոսկվա էր մեկնել հունիսի 13-ին։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դիտրի Մեդվեդևի հետ։

Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչնեի հետ, մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը և դիտել առաջին խաղը (Ռուսաստան - Սաուդյան Արաբիա)։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.