Էրդողանը հայտարարել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում ժողովուրդն իրեն է վստահել երկրի ղեկավարի պաշտոնը։

«Մեր ժողովուրդն մեզ է վստահել նախագահի պարտավորությունների կատարումը», - Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը։

Նա նաև ընդգծել է ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշը (շուրջ 90%)։ Նրա խոսքով՝ հենց սա է ժողովրդավարության ցուցիչը։

«Շնորհակալ եմ քվեարկած բոլոր քաղաքացիներին։ Մասնակցության 90%-ը ռեկորդ է․ սա բոլորի համար ժողովրդավարության դաս է։ Ժողովուրդն իր կամքն արտահայտեց։ Նախընտրական շրջանում եղած ամբողջ լարվածությունը պետք է թողնել անցյալում և վճռականորեն շարժվել առաջ։ Հույս ունեմ՝ ոչ ոք իր պարտությունն արդարացնելու համար չի փորձի ստվեր գցել մեր ընտրական համակարգի վրա», - ասել է Էրդողանը։

Նշենք, որ նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 95%-ի հաշվարկից հետո առաջատարն Էրդողանն է 53%-ով։ Նրա հիմնական մրցակից Մուհարրեմ Ինջեն ստացել է 31% ձայն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.