Կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի. Զոհրաբ Մնացականյանը՝ Ալիևին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարձրագոչ հայտարարություններին, որոնցով նա հանդես է եկել Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Պատերազմ հրահրելն ու ռազմական ուժը ցուցադրելն անտեղի են, ցավալի, եթե ոչ անհեթեթ: Ներքին սպառման և բանակցային սեղանի համար կիրառվող լեզուների հակասականությունը չի աշխատում: Մենք բանակցային սեղանի շուրջ կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի»,- գրել է Մնացականյանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.