Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տևել երեք ժամ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հանդիպումը կարող է տևել ավելի քան 3 ժամ՝ ներառյալ համատեղ մամուլի ասուլիսը։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ծրագրին։
Ծրագրում նշված է, որ հուլիսի 16-ին՝ Հելսինկիի ժամանակով 13:15-ին, նախագահները պետք է ունենան աշխատանքային ճաշ, որի ընթացքում էլ հենց տեղի կունենա նրանց դեմ առ դեմ հանդիպումը։
Արդեն 16:00-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վայնեյմյո Նիինիստյոյի երկկողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Պուտինը և Թրամփը հանդիպելու են հուլիսի 16-ին՝ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։
Երկու երկրների նախագահներն առաջին անգամ հանդիպել են 2017 թ․ հուլիսի 7-ին Գամբուրգում՝ Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում։
Արդեն նոյեմբերին Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ Վիետնամում կայացած գագաթնաժողովի շրջանակներում Պուտինը և Թրամփը կուլիսային շփումներ են ունեցել, սակայն երկկողմ հանդիպում տեղի չի ունեցել։