ԵՄ-ի սահմանած հակառուսական նոր պատժամիջոցներն ուղղված են Ղրիմի բնակչության դեմ․ Զախարովա
Ռուսական 6 ընկերությունների նկատմամբ Եվրոպական Միության կողմից պատժամիջոցների սահմանումը քայքայիչ քաղաքականություն է, որն ուղղված է Ղրիմի թերակղզու բնակիչների դեմ։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան․ գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այս պատժամիջոցներով «Արևմուտքը խրախուսում է նրանց, ովքեր զբաղվել են Ղրիմի էներգոբլոկադայով, և հետապնդում նրանց, ովքեր կառուցում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ»։
«Սա քայքայիչ քաղաքականություն է՝ ուղղված Ղրիմի բնակչության դեմ», - ընդգծել է Զախարովան։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԵՄ Խորհուրդն ընդլայնել էր պատժամիջոցների ցուցակը՝ կապված Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու, ինչպես նաև Կերչի նեղուցի վրա կամուրջի կառուցման հետ։
Ինչպես նշվում է ԵՄ պաշտոնաթերթում, պատժամիջոցներ են սահմանվել ռուսական ևս 6 ընկերությունների նկատմամբ։