Մոսկվան պատասխան քայլեր է մշակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ․ Զախարովա

Ռուսաստանն զբաղվում է ամերիկյան նոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլերի մշակմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս անգամ որպես մտացածին պատրվակ ընտրվել է Սոլսբերիում Սկրիպալների հետ տեղի ունեցած թունավորման դեպքը։ Ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է, որ Մոսկվայի հետ վերջնագրերով և ուժի դիրքերից խոսելը անօգուտ է և անհեռանկարային։ Ռուսաստանը պատասխան քայլեր է մշակում Վաշինգտոնի հերթական պատժամիջոցներին», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվայի պատասխանը լինելու է ամերիկյան պատժամիջոցների մասշտաբներին համարժեք։ «Ինչպիսին հակառուսական պատժամիջոցներն էլ, այնպիսին էլ կլինեն մեր պատասխան քայլերը», - ընդգծել է մամուլի խոսնակը։

«Միացյալ Նահանգները երկկողմ հարաբերությունների լավացման ուղիներ փնտրելու փոխարեն, ինչը քննարկվել է Հելսինկիում կայացած գագաթնաժողովի ընթացքում, ողջ ուժերը ներդրել է իրավիճակն ավելի սրելու գործին։ Այս ֆոնին տարօրինակ է ամերիկյան կողմի հայտարարությունները Մոսկվայի հետ հարաբերությունները լավացնելու պատրաստակամության մասին։ Սա բացահայտ երեսպաշտություն է։ Վաշինգտոնի քայլերը խոսում են տրամագծորեն հակառակի մասին», - շարունակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ամերիկյան վարչակազմը հայտարարել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ, իբր, օգտագործվել է քիմիական զենք։

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պատժամիջոցների առաջին փաթեթը ենթադրում է էլեկտրական սարքավորումների և երկակի նշանակության պարագաների՝ ՌԴ արտահանման ամբողջական արգելք։ Երկրորդ փաթեթը կարող է ներառել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում և ամերիկյան ապրանքների՝ ՌԴ արտահանման ամբողջական արգելք։ Հնարավոր՝ «Աերոֆլոտ» ընկերությանն արգելվի թռիչքներ իրականացնել ԱՄՆ։

Աhttp://tass.ru/politika/5443363ղբյուր՝  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.