Պուտինը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է առաջիկայում հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող և տարածաշրջանային կարևոր հարցեր։

Այս մասին ասվում է ճապոնական պետությունից Կորեայի ազատագրման 73-րդ տարեդարձի կապակցությամբ ուղակված պատասխան հեռագրում։ Ավելի վաղ Կիմ Չեն Ընը Պուտինին շնորհավորական ուղերձ էր հղել։

Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին «համազգային տոնի» կապակցությամբ և բարձր է գնահատել այն, որ ԿԺԴՀ-ը հիշում է, թե ինչպես էին Կարմիր բանակի զինվորները «կորեացիների հետ ուս ուսի տված պայքարում ընդհանուր թշնամու դեմ»։

«Համոզված եմ, որ մենք՝ Ռուսաստանը, ԿԺԴՀ-ը և Կորեայի Հանրապետությունը կարող ենք հետագայում նույնպես զարգացնել եռակողմ հարաբերությունները՝ սկսելով եռակողմ նախագծեր իրականացնել», - ասել է ՌԴ նախագահը։

1945 թ․ օգոստոսի 15-ին ԽՍՀՄ զորքերն Ճապոնիայի հետ պատերազմելով՝ վերջինիս տիրապետությունից ազատագրել են Կորեան։ Այսօր, ի հիշատակ խորհրդային բանակի զինվորների, Փհենյանի կենտրոնում կանգնած է «Ազատագրում» անունը կրող հուշարձանը։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180815/1526558319.html?inj=1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.