Թրամփը խոսել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու պայմանների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է չեղարկել հակառուսական պատժամիջոցները, եթե Մոսկվան համագործակցի Վաշինգտոնի հետ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվան պետք է քայլեր ձեռնարկի Սիրիայի և Ուկրաինայի հարցերում Վաշինգտոնի հետ համագործակցելու համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ամերիկյան վարչակազմը հայտարարել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ, իբր, օգտագործվել է քիմիական զենք։
Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պատժամիջոցների առաջին փաթեթը ենթադրում է էլեկտրական սարքավորումների և երկակի նշանակության պարագաների՝ ՌԴ արտահանման ամբողջական արգելք։ Երկրորդ փաթեթը կարող է ներառել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում և ամերիկյան ապրանքների՝ ՌԴ արտահանման ամբողջական արգելք։ Հնարավոր՝ «Աերոֆլոտ» ընկերությանն արգելվի թռիչքներ իրականացնել ԱՄՆ։
Ավելի ուշ ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան զբաղվում է ամերիկյան նոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլերի մշակմամբ։