Սկրիպալը հրաժարվում է տեղափոխվել ԱՄՆ․ բրիտանացի լրագրող

ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը, որը թունավորվել էր բրիտանական Սոլսբերի քաղաքում, չի ցանկանում տեղափոխվել երրորդ երկիր։ Այս մասին հայտնել է Skripal Files գրիքի հեղինակ, BBC-ի լրագրող Մարկ Ուրբանը։

«Սկրիպալի՝ տուն վերադառնալու հարցը փակված է։ Նրա տունն զբաղեցնելու են բրիտանացի հարկատուները, նրա կյանքը Սոլսբերիի այդ փողոցում ավարտված է», - ասվում է Ուրբանի հեղինակած գրքում։

Նշվում է նաև, որ այժմ Սկրիպալը և նրա դուստրը ոստիկանության հսկողության տակ են, սակայն դա հավերժ շարունակվել չի կարող։ Այդ իսկ պատճառով էլ, ինչպես գրում է հեղինակը, բաց է նրանց բնակության  վայրի հարցը։

«Երբ Սկրիպալները դեռ հիվանդանոցում էին, Դաունինգ փողոցում առաջարկներ էին հնչում, որ նրանք տեղափոխվեն Միացյալ Նահանգներ կամ անգլիախոս այլ երկիր և ստանան նոր անձնական տվյալներ», - պատմել է հեղինակը՝ ընդգծելով, որ նրանք բացասական են ընդունել այդ միտքը։

Skripal Files գիրքը գրվել է ՀԳՎ նախկին գնդապետի հետ անձնական զրույցների հիման վրա։ Այն վաճառքի է հանվել օրեր առաջ։ Գրքում պատմվում է բրիտանական հետախուզական ծառայություններում Սկրիպալի գործունեության մասին։ Նշվում է նաև, որ նա չի հավատում վարկածին, թե Մոսկվան է կանգնած իր թունավորման գործի հետևում։

Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան, թունավորվել են այս տարվա մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում։ Միջադեպին հաջորդել է միջազգային խոշոր սկանդալ։ Լոնդոնն անմիջապես տեղի ունեցածի մեջ մեղադրեց Մոսկվային։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է համատեղ հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն Մեծ Բրիտանիան մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը։ Թերեզա Մեյը պնդում էր, որ թունավոր նյութը պատրաստվել է Ռուսաստանում, սական ավելի ուշ Պորտոն Դաուն լաբորատորիայի մասնագետներն այս պնդումը հերքեցին։

Ավելի ուշ Լոնդոնը ներկայացրեց Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձանց լուսանկարները։ Մեծ Բրիտանիայում պնդում են, որ լուսանկարում ներկայացված անձինք են ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության սպաներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բաշիրովը։ Նրանք RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ զրույցում հայտարարել են, որ այցելել են Բրիտանիա որպես զբոսաշրջիկ և որևէ կապ չունեն հատուկ ծառայությունների հետ։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20181004/1529938356.html?referrer_block=index_main_6

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.