Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Հայաստան

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Նշվում է, որ Թրյուդոյին օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Վարչապետ Թրյուդոն ելույթով հանդես կգա Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը, այնուհետև կմասնակցի լիագումար նիստին: Նա նաև կմասնակցի սահմանափակ լիագումար նիստում։ Թրյուդոն երեկոյան ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին։ Ֆրանկոֆոնիայի շրջանակում Կանադայի վարչապետի հոկտեմբերի 11-ի օրակարգը կավարտվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վարչապետների ընթրիքին մասնակցությամբ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.